Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Զոհերի թվի աճի միայն 26%-ն է գրանցվել Երեւանում այն դեպքում, երբ վերջինիս ՃՏՊ-ների 30%-ն է բաժին ընկնում»

Փետրվար 03,2022 19:01

2021թ․-ի առաջին ութ ամսում գրանցված ՃՏՊ-ներից 1184-ը կամ 30%-ը, իսկ զոհերից՝ 46-ը կամ 20%-ը գրանցվել են  Երեւանում՝ այն դեպքում, երբ մինչեւ բալային համակարգի ներդրումը պատահարների, զոհերի եւ վիրավորների թվի 45-50%-ն արձանագրվում էր Երեւանում։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում էր բալային համակարգը չեղարկելու վերաբերյալ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանի նախագիծը, որը մերժվեց։

Ոստիկանության պաշտոնյան տեղեկացրեց, որ նույն ժամանակահատվածում ՀՀ-ում զոհերի թվի 50% աճ է արձանագրվել, սակայն Երեւանում զոհերի թիվն աճել է 13-ով․ «Այսինքն, զոհերի թվի ընդհանուր աճի միայն 26%-ն է բաժին ընկնում մայրաքաղաքին այն դեպքում, երբ պատահարների 30%-ն է տեղի ունեցել Երեւանում։ Մարանդյանը կողմ արտահայտվեց բալային համակարգի կիրառմանը՝ միաժամանակ շեշտելով, որ թվերի մեջ դրական դինամիկա կա։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28