Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն պատասխանել է սահմանազատման վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին և նշել, որ այդ գործընթացը պետք է սկսվի առանց նախապայմանների:
«Մոտ երկու շաբաթ առաջ հայկական կողմը Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ նոր առաջարկներ: Որոշակի առումով այդ գործընթացի մեկնարկի համար առաջ են քաշվել նախապայմաններ: Սեղմ ժամկետներում Ադրբեջանն իր դիրքորոշումն է հայտնել հակառակ կողմին,- ասել է Բայրամովը Բաքվում Հունգարիայի իր գործընկեր Պետեր Սիյրտոյի հետ մամուլի ասուլիսում: Ադրբեջանը հայտարարել է, որ կարող է սկսել այդ գործընթացը, բայց առանց նախապայմանների:
Ըստ Բայրամովի՝ կարիք չկա «կրեատիվ» մոտեցումներ մշակել սահմանազատման հարցում, միջազգային սահմանները պետք է ճանաչվեն:
Նա նաև նշել է, թե Ադրբեջանը չի տեսնում, որ հայկական կողմը «այդ ուղղությամբ կայուն և հետևողական դիրքորոշում է ցուցաբերում: Նա նաև նշել է, որ Հայաստանը, որը «30 տարի շրջափակված է պահել ադրբեջանական հողերը, չունի ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական իրավունք՝ սահմանազատման հարցում որևէ նախապայման առաջ քաշելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ