Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի հրավերով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է կրթական հաստատություն:
Քոլեջի սաների հետ զրույցում Պաշտպանն ընդգծել է, որ արվեստի և մշակույթի ներկայացուցիչներն աշխարհն ընկալում են յուրովի գեղեցիկ ու հետաքրքիր, և կարևոր է, որ սաները կրթական հաստատությունն ավարտեն իրական գիտելիքով, մարդկային ու պետական բարձր արժեքների գիտակցումով:
Հարց ու պատասխանի ժամանակ Արման Թաթոյանը նրանց ներկայացրել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի դերն ու գործունեությունը, իրավասության ոլորտները, խոսել ինստիտուտի իրականացրած աշխատանքների և երկրում առաջնային մարտահրավերների ու դրանց լուծման ուղղությունների մասին:
Կարդացեք նաև
Քոլեջի սաները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերը հղել Պաշտպանին. հեղինակային իրավունքների խախտում, Ադրբեջանում պահվող մեր հայ գերիների իրավունքներ և այլն:
Արման Թաթոյանը Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել քոլեջում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան