Aravot.am-ի տեղեկություններով, հնարավոր է առաջիկայում Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը նշանակվի Արցախի պետական համալսարանի ռեկտոր, հատկապես որ Արցախի նախագահը հայտարարել էր կադրային հնարավոր փոփոխությունների մասին եւ շրջանառվում էր նախարարի թեկնածուի անուն:
Aravot.am-ը լուրի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց տիկին Ղարախանյանից: «Լուրն իրականությանը չի համապատասխանում: Դեռ իմ տեղում նստած եմ, բայց մարդիկ «նշանակումներ» են կատարում: Իմ տեղում նստած՝ պահում եմ կրթության բնագիծը: Կապ չունի՝ մինչեւ երբ կմնամ, բայց ուր էլ որ գնամ, ծառայելու եմ հայրենիքիս».-ասաց Լուսինե Ղարախանյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ