Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) փետրվարի 3-ին հրավիրված նիստի ընթացքում որոշում կայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության հարցով: Միջնորդությունը ներկայացրել էր Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը:
ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հրապարակեց ԲԴԽ որոշումը. «ԲԴԽ-ն, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով, որոշեց Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը դատավոր Արթուր Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բավարարել, Արթուր Մկրտչյանին հայտարարել խիստ նկատողություն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ