Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան․ «Հայերը հերթական անգամ հայտնվել են քաղաքակրթական բախման առաջին գծում»

Փետրվար 03,2022 17:15

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» մամուլի ակումբում խոսելով Հայաստանի եւ Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ ասաց. «Փորձագետները բազմիցս ասում են, որ այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական ծրագրերը: Ու ես չեմ տեսել մեկ հերքում: Ես էլ չունեմ որեւէ փաստաթուղթ: Դատում եմ, պարզապես, արդյունքներով ու բազմիցս եմ ասել, որ դա լավագույն մեթոդներից է այն վերլուծաբանների համար, որոնք չեն կարողանում օգտվել գաղտնի աղբյուրներից, բայց նայում, տեսնում եւ կարողանում են համադրել այն ամենը, ինչ տեղի է ունենում: Ու եւս մեկ անգամ կրկնեմ, որ դատելով արդյունքներից՝ այս իշխանությունները ամբողջովին սպասարկում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական ծրագրերը:

Հարցն այն է, որ Թուրքիայի եւ իր կողմից ստեղծած Ադրբեջանի, որը գործիք է նույն Թուրքիայի ձեռքին, այդ ռազմավարությունը չի փոխվել՝ թյուրքիզմ կամ օսմանիզմ, ինչպես ուզում եք անվանեք: Դրա մասին իրենք խոսում են ամենաբարձր չինովնիկների բերանով: Այնպես որ, մենք պետք է հստակեցնենք, որ մարդկության մեջ հերթական անգամ բարբարոս ցեղերը ուզում են ուղղակի տիրել շատ ավելի քաղաքակիրթ աշխարհին: Ես հույս ունեմ, որ քաղաքակիրթ աշխարհն այնպիսի գործիքակազմեր է ձեռք բերել, որ կարող է դրան դիմադրել: Եվ Հայաստանի դերակատարությունը, խոսքը իշխանության մասին չէ, այլ հայ հասարակության, հետեւյալն է. հստակեցնել իր դերակատարությունը քաղաքակրթական այս բախման պահին: Հայերը հերթական անգամ հայտնվել են այդ քաղաքակրթական բախման առաջին գծում: Եվ այն, ինչ պետք է անենք, պարտականություն է ոչ միայն մեր ազգի, այլեւ մարդկության առջեւ:

Մենք հետ գնալու կամ նահանջելու ոչ հնարավորություն ունենք, ոչ իրավունք: Սկսյալ 2018 թվականից, երբ իշխանությունը խաբեությամբ զավթվեց մի թիմի կողմից, որը ուներ նպատակ. սկզբից արագ Ադրբեջանին հանձնել ամբողջ Արցախը, իսկ հետո քայլ առ քայլ Հայաստանը դարձնել վասալական, ենթարկված թուրքական քաղաքականությանը, տնտեսությանը, ինչը մենք անընդհատ լսում ենք: Այսինքն, այդպիսով Հայաստանը ուղղակի դարձնել եթե ոչ դե յուրե, ապա՝ դե ֆակտո, Թուրքիայի վիլայեթներից մեկը:

Դա չի ստացվելու: Ես անընդմեջ դա կրկնում եմ ի լուր աշխարհի, Թուրքիայի ու Ադրբեջանի: Չկա այնպիսի տիեզերական որեւէ հնարավորություն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28