Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետությանը հասցվել է 2.729.000 դրամ գումարի վնաս. ապօրինի ծառահատման դեպքեր Արցախում

Փետրվար 03,2022 17:49

2022 թվականին հունվարի 31-ին ԱՀ բնապահպանության կոմիտեից ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն է ներկայացվել ապօրինի անտառահատման դեպքերի վերաբերյալ արձանագրություններ, որոնց համաձայն «Արցախանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մարտակերտի մասնաճյուղի Վաղուհասի անտառպետության» թիվ 1 պահաբաժնի «Կիրիներին ձոր» կոչվող տեղանքում ապօրինի հատվել է 14 հատ ծառ, նույն պահաբաժնի 22-րդ հատատեղում՝ 11 հատ ծառ, «Պերեվալեն տակ» կոչվող տեղանքում՝ 9 հատ ծառ, նույն պահաբաժնի 60-րդ հատատեղում՝ 7 հատ ծառ, «Ռուսեն աղբյուր» կոչվող տեղանքում՝ 41 հատ ծառ, որի հետևանքով պետությանը հասցվել է ընդհանուր 2.729.000 դրամ գումարի գույքային վնաս: Հայտնում է ԱՀ դատախազությունը։

Ներկայացված դեպքերի առնչությամբ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու համար:

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է ԱՀ Մարտակերտի և Շահումյանի շրջանների դատախազությունը:

ԱՀ դատախազությունը հարկ է համարում հերթական անգամ հայտարարել, որ արցախյան բնության, մեզ շրջապատող միջավայրի նկատմամբ հոգատար և պատասխանատու վերաբերմունքը մեզանից յուրաքանչյուրի բարոյական պարտքն ու պարտականություն է, որի խախտման յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա բարոյական պարսավանքի և իրավական արձագանքի:

ԱՀ դատախազություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28