Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության բողոքի հիմքով քրեական գործ է հարուցվել

Փետրվար 03,2022 16:59

«Ազատություն». Անչափահաս երեխայի մայրը հունվարի 31-ին դիմել է ոստիկանություն ու պատմել, թե մանկապարտեզի դայակները խմբի երեխաների միջոցով ստիպել են իր երեխային ուտել հող, խոտ, կղանք, պարանով կապել են փոքրիկի ձեռքերն ու պարանոցը՝ երկաթյա տաք խաղալիքով այրել կրծքավանդակը։

Ոստիկանությունից փոխանցեցին՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով (Քրեական օրենսգրքի 114-րդ հոդված) քրեական գործ է հարուցվել։ Հոդվածը սահմանում է, եթե արարքը կատարվել է՝ ազգային, ռասայական, կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Նարինե ՂԱԼԵՉՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28