Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետը հրաժարակա՞ն է տալիս, թե՞ ոչ

Փետրվար 03,2022 16:51

Մամուլում կրկին լուրեր են շրջանառվում, թե շուտով Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հրաժարական է տալու իր պաշտոնին: Մինչդեռ մարզի ղեկավարը կրկին հիշեցրեց, որ իր պաշտոնը հայեցողական է եւ ինքը չի որոշում՝ կշարունակի՞ աշխատել, թե՞ ոչ. «Ես ինքս չեմ որոշում իմ մնալ, չմնալը: Դա մեր քաղաքական թիմը եւ վարչապետն է որոշում»:

Սակայն, Խաչատրյանի խոսքով՝ այս պահին այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում. «Ինձ հետ այդ հարցի հետ կապված որեւէ քննարկում չի եղել: Ես հիմա Լոռու մարզպետն եմ եւ շարունակում եմ պաշտոնավարել: Սա հայեցողական պաշտոն է եւ ժամկետներ մենք չենք կարող նշել»,-խոսքը եզրափակեց Խաչատրյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28