Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնության մասնակիցները շարունակում են պայքարը Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում:
Այսօր առավոտյան մրցահերթում հայտնի դարձան 67 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնն ու մրցանակակիրները: Երկամարտի 280 կգ արդյունքով ոսկե մեդալը նվաճեց Վեդիի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը: Մրցանակային հաջորդ երկու տեղն զբաղեցրին վանաձորցի Նարեկ Մկրտչյանը՝ 243 կգ եւ կրկին Վեդիից Տիգրան Կարապետյանը՝ 239 կգ:
Երկրորդ մրցհերթում պայքարում են 73 կգ քաշային ծանրորդները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ