ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջիկայում նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ հայտարարություն կանի, իսկ թեկնածուների վերաբերյալ այս պահին որեւէ բան ասել հնարավոր չէ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։ «Նման բովանդակության քննարկում չի եղել, որ որեւէ բան ասեմ։ Միասնական թեկնածուի տարբերակն էլ է քննարկվում, ընդհանուր իրավիճակը եւս»,-նշեց Արամ Վարդեւանյանը։
Անդրադառնալով տեղեկություններին, որ ընդդիմության նախագահի թեկնածուն լինելու է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, Արամ Վարդեւանյանը նշեց․ «Կոնկրետ թեկնածուների անուններ այս փուլում չեն քննարկվում»։
Ինչ վերաբերում է ՔՊ-ի նախագահի թեկնածու, ԲՏԱ գործող նախարար Վահագն Խաչատրյանին, Արամ Վարդեւանյանը շեշտեց՝ սահմանադրությունն ասում է, որ թեկնածուն չպետք է լինի քաղաքական թիմի անդամ, ընդհուպ՝ նախարար։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ