Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվող կարգավորումը վերաբերում է սահմանադրական փոփոխության հրապարակման դրույթին. այն վերապահվում է Արցախի ԱԺ նախագահին

Փետրվար 03,2022 16:05

Փետրվարի 3-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Քննարկվել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հարցը:

Այն ներկայացրել է  ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:

Առաջարկվող կարգավորումը վերաբերում է սահմանադրական փոփոխության հրապարակման դրույթին: Այն վերապահվում է Ազգային ժողովի նախագահին:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանի խոսքով խորհրդարանի փորձագիտական ծառայության եզրակացությամբ փոփոխությունը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին:

Նախագիծը քվեարկության է դրվել. 2 կողմ, մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ այն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ ներկայացվելու է արտահերթ նիստի քննարկմանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28