Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ամենի արդյունքում «Լուսավոր Հայաստան»-ը կարող է զրկվել վարչական դատարանում իր օրինական շահերի պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու հնարավորությունից. Մարուքյան

Փետրվար 03,2022 15:27

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ վարչական դատարանի 20 դատավորներ այսօր հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն իրենց գործընկերոջ, ինչի մասին ցանկանում ենք հայտնել հետևյալը:

2021թ. դեկտեմբերի 15-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ՀՀ վարչական դատարան է ներկայացվել հայց ընդդեմ թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 05-ին կայացած Վանաձոր համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին դեկտեմբերի 12-ի թիվ 37-Ա և 38-Ա որոշումներն անվավեր ճանաչելու և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն ընտրված ճանաչելու պահանջների մասին։

Հաջորդ օրը հայցադիմումն ընդունվել էր վարույթ՝ 5 դատավորի կազմով, և իրականացվել գործի քննություն։

Դեկտեմբերի 21-ին Դատարանը 5-ի փոխարեն՝ 4 դատավորի կազմով կայացրել է հայցադիմումը մերժելու մասին վճիռ՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու վարչական դատավարության օրենսդրությունը:

Դեկտեմբերի 23-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ գործով կայացված վճռի դեմ, որը ՀՀ վերաքննիչ դատարանի 2022թ. հունվարի 07-ի որոշմամբ վարույթ չի ընդունվել:

Վերաքննիչ դատարանի նշյալ որոշումը բողոքարկվել է վճռաբեկության կարգով, և այժմ գործը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում։
Վարչական դատարանի դատավոր Դ. Դանիելյանի նկատմամբ վերը նշված խախտման հետ կապված հարուցվել է կարգապահական վարույթ, որի նյութերը գաղտնի են, հետևաբար՝ մանրամասները մեր կողմից ենթակա չեն հրապարակման։

Այսօր մամուլից տեղեկացանք, որ ՀՀ վարչական դատարանի 24 դատավորներից 20-ն ստորագրել են հայտարարություն՝ ի պաշտպանություն իրենց գործընկերոջ՝ դատավոր Դ. Դանիելյանի (չստորագրող դատավորների թվում է նաև անձամբ պարոն Դանիելյանը)։

Չքննարկելով տվյալ հայտարարության բովանդակային մասը՝ հարց է առաջանում, թե արդյոք հայտարարությունը ստորագրող դատավորները մտածե՞լ են այն մասին, թե այն զարգացման դեպքում, եթե ակտը բեկանվի վերադաս դատարանի կողմից, և գործն ուղարկվի նույն ընթացակարգով (5 դատավորի կազմով) վարչական դատարանում նոր քննության, ապա 5 դատավորի կազմ, ովքեր չեն ստորագրել այդ հայտարարությունը, վարչական դատարանում չի մնում։

Իսկ եթե նրանք կանխատեսել են այդ հնարավորությունը, ապա ինչպե՞ս են հայտարարությունը ստորագրող դատավորները համարվելու անաչառ և իրավասու՝ քննելու խնդրո առարկա վարչական գործը։

Հարգարժա՛ն դատավորներ,
Այս ամենի արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարող է զրկվել ՀՀ վարչական դատարանում իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու հնարավորությունից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28