Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասնավորեցման ցանկից հանվել է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն». Առնակ Ավետիսյան

Փետրվար 03,2022 15:08
avtokayan

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը»:

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ասաց, որ հաշվետու ժամանակահատվածում ծրագրում ընդգրկված եւ մասնավորեցման ներկայացված ընկերություններից մասնավորեցվել են՝ ուղղակի վաճառքի ձևով 1 և դասական աճուրդով 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը: Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 307 337.82 հազար դրամ, որից մոտ 80 մլն-ը փոխանցվել է համայնքային բյուջեներ: Մասնավորեցման ցանկից հանվել է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն:

Առնակ Ավետիսյան

Նա նաեւ նշեց, որ մասնավորեցման արդյունքում 1 գնորդը կատարել է իր սոցիալական պարտավորությունները, երկուսը չեն կատարել:

Սերգեյ Բագրատյան

ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ եթե պարտավորությունները չեն կատարել, չպե՞տք է հետ վերցնել ու նորից վաճառել՝ Ավետիսյանը պատասխանեց, որ ներքին հրամանով տույժ ու տուգանք են հաշվարկում չկատարված պարտավորությունների մասով, իսկ երկրորդ տարին անընդմեջ կրկնվելու դեպքում օտարման պայմանագիրը չեղարկելու ու լուծարման գործընթաց է սկսվում: Կարող է կիրառվել գույքի հետ վերադարձի պատժամիջոց:

Հաշվետվությունն ընդունվեց հանձնաժողովի կողմից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28