Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«42 միլիոնի տուգանք ունեցող է եղել, բայց բռնագանձելու բան չուներ․ սրանց դեմը ո՞նց առնեինք»․ Արմեն Խաչատրյան

Փետրվար 03,2022 14:59

«Վարորդների մի մեծ հատված կար, որն ամեն օր անցնում էր կարմիր լույսի տակով, տուգանքը մուծում եւ կրկնում նույնը։ Մի հատված էլ կա, որին ինչքան ուզում ես՝ տուգանի, միջոց չունի վճարելու, նրա անունով գույք չկա»,-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում, երբ քննարկվում էր բալային համակարգը չեղարկելու վերաբերյալ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանի նախագիծը՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր, ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արմեն Խաչատրյանը։

«42 միլիոնի տուգանք ունեցող է եղել, որը գույք չի ունեցել, որ բռնագանձվեր։ Լավ, սրանց դեմը ո՞նց առնեինք։ Ուսումնասիրեցինք միջազգային փորձը, որը կիրառում է բալային համակարգը»,-նշեց Արմեն Խաչատրյանը՝ փորձելով բացատրել, թե ինչու է բալային համակարգն անհրաժեշտություն։ Նրա խոսքով՝ եթե պարոն Վարդեւանյանն իրավական խնդիր է տեսնում, թող դիմի ՍԴ։

«Եվրոպական 21 երկրում սա նորմալ կիրառվում է եւ սահմանադրությանը չի հակասում: Ֆրանսիայում 60%-ով նվազել են ՃՏՊ-ների հետեւանքով արձանագրված մահերը։ Այս նախագծի դեմ բողոքում են միայն նրանք, ում վարորդական վկայականը վտանգի տակ է եւ որոնք ամեն ամիս հարյուր հազար դրամ տուգանք են վճարում։ Բալը ոչ թե հիմնական, այլ լրացուցիչ տույժ է։ Միայն 2021թ․-ին 4604 պատահարի հետեւանքով զոհվել է 386 քաղաքացի։ Թեեւ այս օրենքը մի շարք փորձաքննություններ է անցել, այդ թվում՝ սահմանադրականության հարցով, բայց, եթե տեսնում եք խնդիր, ՍԴ դիմեք»,-առաջարկը կրկնեց Արմեն Խաչատրյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28