Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը զգուշացրել է հաղորդակի՝ մեսենջերի օգտատերերին, որ շուտով իրենք կարող են հնարավորություն ստանալ տեսնելու՝ արդյոք իրենց երկխոսությունը տեսապատկերվել՝ սքրինշոթ է արվել:
Այնուամենայնիվ, խոսքը բոլոր տեսակի նամակների մասին չէ, այլ միայն, այսպես կոչված, անհետացող նամակների:
«Նոր թարմացումը ամբողջությամբ ծածկագրված (end-to-end encrypted) նամակների մասին է, որպեսզի դուք տեղեկություն ստանաք, երբ որևէ մեկը սքրինշոթ է կատարում այդ պատուհանից»,- գրել է Ցուկերբերգը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ