«Հստակ տեղեկություն կա՝ զորամասն ինքնակամ թողած զինվոր։ Քննությունը կգնահատի, թե ինչն է պատճառը եղել։ Եթե կպարզվի, որ ահազանգը համապատասխանում է իրականությանը, ապա կհետեւեն խիստ պատիժներ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի ահազանգին, որ Կապանում նորակոչիկը զորամասը լքել է՝ հրամանատարության կողմից բռնության ենթարկվելու պատճառով՝ ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Մեզ էլ է դեպքը մտահոգում։ Տարիներ շարունակ մենք էլ չէինք լսել, որ նման խնդիրներ կան։ Քննության մանրամասների մեջ մտնել չեմ կարող։ Վստահեցնում եմ՝ մեր համար ձեռնտու է, որ բոլոր հանգամանքներն ի հայտ գան»։
Փոխնախարարը նաեւ վստահեցրեց, որ զինվորի գտնվելու վայրը հայտնի է։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ