Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվից բացասական արձագանք է եղել, բայց սա շարունակական գործընթաց է. Արարատ Միրզոյան

Փետրվար 03,2022 14:16

Այսօր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի:

– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կզսպի՞ Ադրբեջանին հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար ագրեսիա չիրականացնելու հարցում:

– «Ընդհանրապես չլուծված խնդիրների լուծումը, հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կթողնի ողջ տարածաշրջանի վրա, բոլոր զուգահեռ ընթացող գործընթացների վրա, որքան էլ արժե երբեմն երեւույթներն առանձին դիտարկել, բայց, իհարկե փոխկապակցվածություն կարող է լինել:

– Ե՞րբ է հայկական կողմը Անթալիայի հրավերը ընդունելու հետ կապված որոշումն ընդունելու։

– Չգիտեմ, անկեղծ ասած: Հայկական կողմին վերջնաժամկետ չի փոխանցվել, փոխանցվել է միայն հրավերը, բնականաբար, այնպես կանենք, որ ողջամիտ ժամկետներում տեղեկացնենք հրավիրող կողմին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է. որ Թուրքիան Հայաստանին հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

-Հայաստանն առաջարկներ էր ներկայացրել Ադրբեջանին, բայց, կարծես թե, այս մասով դրական ազդակներ չեն գալիս: Այսինքն՝ սահմազատում, սահմանագծում տեղի չի՞ ունենալու։

-«Եթե կհիշեք, Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները Սոչիում պայմանավորվել են, որ կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության ու կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ ու գործը կտանեն սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը: Մենք 100 տոկոսով հավատարիմ ենք այս պարտավորությանը, որ ստանձնել ենք: Այժմ ադրբեջանական ու ռուսական կողմի հետ քննարկում ենք այն անվտանգության միջոցները, որոնք սահմանագծին կստեղծեն կայունության ու անվտանգության մեխանիզմներ, տարբեր առաջարկներ ենք ներկայացրել, Բաքվից բացասական արձագանք է եղել, բայց սա շարունակական գործընթաց է, եղել են նաեւ մեզ համար անընդունելի առաջարկներ… Բազմիցս հայտարարել ենք, որ հետաքրքրված ու շահագրգռված ենք այդ գործընթացով:

– Դուք նշեցիք, որ Ադրբեջանը փորձում է սահմանափակել «Կարմիր խաչի » Արցախ այցերը, հայկական կողմն ի՞նչ քայլեր է ձեռնարկում դրա դեմ:

– Մենք շատ ինտենսիվ քննարկումների մեջ ենք թե՛ «Կարմիր խաչի », թե՛ մյուս միջազգային կազմակերպությունների հետ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28