Լրահոս
Օրվա լրահոսը

Ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանը երկնիշ տնտեսական աճ է ապահովել. Սուրեն Պարսյան

Փետրվար 03,2022 13:48

Իշխանական թևը սկսել է օրուգիշեր գովերգել 2021 թվականի սոցիալ-տնտեսական ձեռքբերումները, սակայն իրականության մեջ դրանք իներցիոն են, իրենց հետ գրեթե կապ չունեցող և համեստ ցուցանիշներ են։

Եվ այսպես պաշտոնական վիճակագրությամբ 2021 թվականին գրանցվել է 5,8 տոկոս աճ, այս ցուցանիշն արձանագրվել է 2020 թվականի 7,4 տոկոս անկման ֆոնին։ Այսինքն, գործող իշխանությունները նույնիսկ չեն կարողացել հասնել 2019 թվականի ցուցանիշներին։

Համեմատության համար նշեմ, որ 2021 թվականին Վրաստանի տնտեսական աճը կազմել է 10,6 տոկոս՝ 2020 թվականի 6,8 տոկոս տնտեսական անկման համեմատ։ Ի տարբերություն Հայաստանի Վրաստանի տնտեսությունը ոչ միայն վերականգնել է 2020 թվականի կորուստները, այլև 2019 թվականի համեմատ 3 տոկոսային կետով տնտեսական աճ է արձանագրել։

Այսպիսով, 2021 թվականին Վրաստանի տնտեսությունը շուրջ երկու անգամ ավելի արագ է աճել Հայաստանի համեմատ։

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 25,6 տոկոսով, իսկ Հայաստանինը՝ 17,7 տոկոսով։

Երկնիշ տնտեսական ակտիվության պայմաններում 2021 թվականին Վրաստանում գնաճը կազմել է 13,9 տոկոս, իսկ Հայաստանում՝ 7,2 տոկոս։

Սուրեն ՊԱՐՍՅԱՆ

Տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28