«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հունվարի 31-ին ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնից ահազանգ է ստացվել, որ «Երառսպասարկում» ՓԲԸ-ի անշարժ գույքի օտարման ժամանակ ՀՀ Պետական գույքի կառավարման վարչության և «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալության» ՊՈԱԿ-ի որոշ պաշտոնատար անձինք առերևույթ կատարել են պաշտոնական կեղծիքներ և չարաշահել իրենց պաշտոնատար լիազորությունները:
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում այս դեպքի առիթով կատարվում է քննություն:
Նշենք, որ չարաշահումների մասին փաստական տվյալներ են ձեռք բերվել հունվարի 31-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ