Կորոնավիրուսային հիվանդացության օրական դեպքերի թիվն աճում է, արձանագրվել է հիվանդացության 4388 նոր դեպք, այս պահին հոսպիտալացված են 1543 քաղաքացիներ, որոնցից 256-ը կամ 16,6%-ն են պատվաստված։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Առաջիկա մեկ շաբաթում համավարակի ալիքը դեռ կաճի, թվերի շարունակական աճ ենք կանխատեսում»,-ասաց վարչապետը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ օրական դրական դեպքերի 4%-ը կարիք ունի հոսպիտալացման։ Նախարարի խոսքով՝ հոսպիտալային մահճակալներն ավելացվում են, համակարգն աշխատում է լարված։
«Հիվանդացածների պատվաստումները մի փոքր հետաձգվում են, քանի որ երեք ամիսը պետք է անցնի հիվանդանալու պահից։ Այս պահին առաջին դեղաչափով պատվաստվածները 18 տարին լրացած բնակչության 46,3% -ն է, ամբողջական պատվաստված՝ 37%-ը»,-ասաց նախարարը։
Վարչապետն ասաց, որ պատվաստման տոկոսը շատ ցածր է․ «Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ այս թվերն աճեն։ Որոշակի մեխանիզմների գործադրմամբ՝ մենք աշխատող քաղաքացիների շրջանում պատվաստման բավականին բարձր ցուցանիշներ ունենք, բայց դեռեւս բաց է մնում չաշխատող քաղաքացիների շրջանում պատվաստման խնդիրը եւ 3-րդ դեղաչափի խնդիրը նույնպես շատ կարեւոր է»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ