Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս խորը եւ համապարփակ դեպրեսիան, անհուսության զգացումը, որը պատել է մեր հասարակությանը, վտանգավոր հետեւանքներ է ունենալու. «Հրապարակ»

Փետրվար 03,2022 11:08

Այս խոր եւ համապարփակ դեպրեսիան, անհուսության զգացումը, որը պատել է մեր հասարակությանը, վտանգավոր հետեւանքներ է ունենալու։ Իրենց հողուջրին առավել մակերեսորեն կպած մարդիկ հեռանալու են՝ բռնելով գաղթի ճամփան։ Թույլ առողջության տեր մարդիկ հիվանդանալու են, աճելու են հոգեկան խանգարումները, ավելանալու են մահերը, կյանքի տեւողությունն է կրճատվելու։ Իսկ հուսահատ, թեւաթափ հասարակությունն անզոր է լինելու լուծել իր խնդիրները եւ ճեղքում կատարել։ Անկման վիճակից վերելք ապահովելու, կոտրված մեջքն ուղղելու, կորցրածը ետ բերելու համար մեծ ուժ, վճռականություն, կամք եւ հավատ են հարկավոր։ Նաեւ հարկավոր է հասկանալ այս իրավիճակի պատճառները։ Իհարկե, 18-ի հեղափոխության դեգրադացիան մեզ բոլորիս շատ թեւաթափ արեց՝ երբ մարդիկ տեսան, որ իրենց ոգեւորությամբ ու մանկական հավատով իշխանության եկած անձինք չեն արդարացնում իրենց հույսերը։

Եվ հատկապես մեր ազգային արժանապատվության, մեր պատմության ու մշակույթի նկատմամբ օրեցօր ձեռնարկվող ոտնձգությունները, որոնք իշխանությունները շարունակաբար կուլ էին տալիս եւ հանդուրժում՝ հակառակորդից խաղաղություն մուրալով։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28