Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ կառավարությունը հերթական անհասկանալի որոշումն է կայացնում, որտեղ դարձյալ անհայտ է մնում հարյուրավոր միլիոն դրամների ճակատագիրը. «Փաստ»

Փետրվար 03,2022 10:05

Նախորդ շաբաթ տեղի ունեցած կառավարության նիստում հերթական անգամ չզեկուցվող հարցերի փաթեթով կառավարությունը կրճատեց զբաղվածության ոլորտում իրականացվելիք ծրագրերի համար նախատեսված գումարը՝ այն ուղղելով պահուստային ֆոնդ։ Հավելենք, որ խոսքը 124 մլն դրամի մասին է, ու տարօրինակն այն է, որ տվյալ գումարը ոչ թե հետ է ուղարկվում պետբյուջե, այլ ուղղվում է պահուստային ֆոնդ։ Նշենք նաև, որ նախնական տարբերակով տվյալ գումարը նախատեսված էր ուղղել գործազուրկների, աշխատանքից ազատվելու ռիսկ ունեցող անձանց աջակցելու գործընթացին, ինչպես նաև աշխատաշուկայում անմրցունակ անձանց ՓՄՁ գործունեության աջակցության տրամադրման համար։ Ստացվում է՝ կառավարությունը հերթական անգամ առանց որևէ պարզաբանման, անհասկանալի ու խճճված որոշումն է կայացնում, որտեղ դարձյալ անհայտ է մնում հարյուրավոր միլիոն դրամների ճակատագիրը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28