Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 77 միլիոն 287 հազար դոլար:
Նկատենք, որ, նոյեմբեր ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 14 մլն 248 հազար դոլարով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ դեկտեմբերին տրանսֆերտները շարունակել են նոյեմբեր ամսվա համեմատ ավելանալ: Բացի սրանից, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը դեկտեմբեր ամսին կազմել է 37 մլն 921 հազար դոլար։ Այս ցուցանիշը, 2021 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ, թեկուզ չնչին, բայց աճել է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։