Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է՝ մենք այս ԱԺ-ն պիտի արհեստականորեն պահենք մինչ 2025-ը». Դավիթ Բաբայանը՝ Արցախում սահմանադրական փոփոխությունների առիթով

Փետրվար 03,2022 00:10

«Արցախի ներկան և ապագայի տեսլականը» թեմայով առցանց քննարկման ժամանակ քննարկման մասնակիցների հարցերին ի պատասխան՝ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն անդրադարձավ Արցախում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը: Նա նշեց. «Նախկին Սահմանադրությամբ ընտրությունները կայացած էին համարվում, եթե ընտրություններին մասնակցում էր ընտրողների 20 տոկոսը: Սա շատ լավ կետ էր, որովհետև թույլ էր տալիս առանց կռվի քաղաքական հարցեր լուծել: Այս նոր Սահմանադրությամբ կապ չունի՝ քանի տոկոսն է մասնակցել քվեարկության: Եթե ամբողջ գյուղը չքվեարկի, միայն անձն իրեն ձայն տա, ինքն ընտրվում է: Այս երկու կետի վերաբերյալ ունեցել ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, որ դա անթույլատրելի է: Հիմա, եթե տեղի ունենա ինչ-որ մի բան թե′ նախագահի ինստիտուտի, թե′ ԱԺ նախագահի հետ, մենք կարող ենք կաթվածահար լինել»:

Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ պետք է բարեփոխումներ լինեն, քանի որ ըստ նրա՝ ԱՀ ներկայիս ԱԺ-ն արդեն չի արտացոլում հասարակական տրամադրությունները: Նա շարունակեց. «Այն ընտրվել է 2020-ին, երբ ամեն ինչ լավ էր, հիմա այլ իրավիճակ է: Ի՞նչ է՝ մենք այս ԱԺ-ն պիտի արհեստականորեն պահենք մինչ 2025-ը: Արցախի ԱԺ-ն պիտի ունենա ճկուն կենսաբանական համակարգ»:

«Արցախի ներկան և ապագայի տեսլականը» թեմայով առցանց քննարկման նախաձեռնությունը ՌԱԿ-ի համադրված մամուլինն է, որի շարքերում են մի շարք հայկական պարբերականներ աշխարհի տարբեր երկրներում: Առցանց քննարկման մասնակիցները սփյուռքի հայկական պարբերականների խմբագիրներ էին, լրատվամիջոցների այլ ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք հետաքրքրված էին Արցախի ապագայով, Արցախում կայունությամբ, ներկայիս հումանիտար իրավիճակով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28