Լրահոս
Օրվա լրահոսը

Լայն բացվածք եւ գույներ՝ 2022թ. նորաձեւության միտումները

Փետրվար 03,2022 12:30

VOGUE-ը ներկայացրել է բարձր նորաձեւության 2022 թ. գարուն-ամառ սեզոնի հիմնական միտումները:

Ըստ այդմ, գերակշռում են մեծ ժապավենները, շղարշները, փետուրների առատությունը: Սրանք այս տարվա համար թրենդային են:

Որոշ կուտուրիեներ ավելի համարձակ են գտնվել՝ շեշտադրելով «մերկությունը» իրենց հավաքածուներում:

Օրինակ, Պիերպաոլո Պիչոլլին Վալենտինոյի համար ներկայացրել է երկար զգեստներ՝ նախընտրությունը տալով ուսերի ու կրծքի լայն բացվածքին, ոտքերը մերկացնող ծայրահեղ կարճ զգեստներին, անգամ այնպիսի ուլտրակարճ հագուստներին, որոնք չեն թաքցնում նույնիսկ գուլպաների վերին երիզները:

Միեւնույն ժամանակ, այլ դիզայներներ նոր հորիզոններ են բացում՝ ստեղծելով հագուստներ՝ դեկորատիվ հագեցած զարդանախշերով, որոնք հիշեցնում են Դեյվիդ Բոուի կերպարներին: Դրանցում նաեւ քարերով զարդարված ասեղնագործված զգեստներ ու զուգագուլպաներ են:

Այս գարնանն ու ամռանը գույները եւս կարեւոր են, ինչպես նաեւ էական են բարձրակրունկները: Նորաձեւությունը, ինչպես արվեստի ցանկացած տեսակ, տոն է ենթադրում եւ դաժան ժամանակներում ուրախություն պարգեւելու դերակատարություն ունի:

«Առավոտ» օրաթերթ
02.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28