Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀ -ԼՂՀ գաղտնի պայմանագրի բնօրինակն է՝ գրված Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռքով։ Այս պայմանագրով ստանձնած պարտավորությունները՝ ապահովել ԼՂՀ անվտանգությունը, բացառել Լաչինի վերադարձն Ադրբեջանին, բանակցել ԼՂՀ համար ընդունելի կարգավիճակի համար, Հայաստանի առաջին նախագահն ամբողջովին կատարել է։
Հայաստանի հաջորդ որեւէ իշխանություն նոր՝ Տեր-Պետրոսյանի հրաժարականին հաջորդած, իրավիճակում ԼՂՀ հետ պայմանագիր ստորագրելու եւ նոր պարտավորություններ ստանձնելու քաջություն չի ունեցել։ Սա է պատմական անառարկելի ճշմարտությունը, որից որեւէ հեռուստամենախոսությամբ շյուղ անգամ չի պակասում»։
Կարդացեք նաև