Շուտով երկու ամիս կլինի, որ կեղծիքի ու դավաճանության պատճառով նորից բանտարկված եմ: Չնայած բժիշկների կողմից հաստատված առողջական խնդիրներիս և ստացիոնար հետազոտման ու խնամքի նրանց ցուցումներին՝ մերժում են ինձ տեղափոխել Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ: Առողջական այս վիճակովս արդեն ութ օր անցկացրել եմ բանտի պատժախցում:
Չնայած դրան, քիչ չափով տեղեկացված եմ իմ հարցով դրսում տեղի ունեցող զարգացումներին: Տեղյակ եմ, որ իմ և Ալեք Ենիգոմշյանի հայտարարություններին փորձել է պատասխանել Վարուժան Ավետիսյանը, և որ նրա կեղծ թեզերին մեկ առ մեկ հակադարձել է Ալեքը, նրա յուրաքանչյուր «հանճարեղ» միտք դիպուկ ձեւով հետ շպրտելով իրենց: Դրանք վերաբերում են ապստամբության իրավունքից հրաժարվելուն, ապստամբական գործողությունը քրեական մակարդակ իջեցնելուն, համակարգի ողորմածության դիմելուն և բարոյականության վերաբերվող տարբեր երեւույթների:
Ճարահատված, հիմա էստաֆետը փոխանձել են Հայկ Մարտիրոսյանին ու Արա Պապյանին: Սրանք շարունակում են մաշված, վարկաբեկված ու իրենց իսկ հարվածող նույն թեզերը: Բայց սրանք հանդես են գալիս նաեւ ժողովրդին հիմարի տեղ դնելու գլուխ գործոցներով:
Իբր ոչ ոք չգիտի, թե ո՞վ է եղել ոստիկան Գագիկ Մկրտչյանի վրա կրակողը, թե իբր Այդ պահին տեղի է ունեցել խառնաշփոթ և նույնիսկ քննիչները ճշմարտությունը չգիտեն:
Կարդացեք նաև
Իբր Ժիրայր Սեֆիլյանը չէր կարող իմանալ և չի իմանում, թե ով է կրակել, որովհետեւ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ նա բանտում է գտնվել:
Իբր, քանի որ Վարուժան Ավետիսյանը դատարանում ասել է, որ կրակողը ես չեմ եղել, նրանից այլ բան չպետք է պահանջել:
Իբր ես պահանջում եմ, որ Ժիրայրը իշխանություններին տա կրակողի անունը, և իբր դա կլիներ Ժիրայրի կողմից վերջինների հետ համագործակցություն:
Ժողովրդին հիմարացնել փորձողները հավակնում են ժողովուրդ փրկել:
Ես վերստին պնդում եմ, որ իմ նկատմամբ մեղադրանքը Ժիրայրի ուղղակի մասնակցությամբ հատուկ մշակված կեղծիքների հետեւանք է: Նրանք չեն առարկել քննիչների ինձ մեղադրելու որոշմանը որովհետեւ նրանց մեղսակիցներն են: Այլապես դեռ 2016թ-ից ձայն կբարձրացնեին կեղծիքի նկատմամբ:
Ժիրայրը դեռ 2016թ-ից գիտեր, թե ո՞վ է եղել իսկական կրակողը: Նա ոչինչ չի արել մեղադրանքը ինձնից վերացնելու համար, նա ամեն ինչ արել է, որ ես մնամ մեղադրված: Նա առնվազն 2018թ-ին կարող էր իմ դեմ կեղծ ցուցմունք տվածների մեղայականը կազմակերպել, բայց չի արել: Երբ իմ մայրը նրան հարցրել է, թե ինչո՞ւ ես պետք է իսկական կրակողի փոխառեն նստեմ, նա պատասխանել է՝ բայց նա (կրակողը) կդատվի: Այսինքն ոչինչ, որ ես դատվեմ իմ չարածի համար, Ժիրայրի համար կարեւորն այն է, որ իսկական կրակողը չդատվի:
Ինչ վերաբերում է Վարուժանին, նա այնքան հիմար չէ, որ ինքն անձամբ իմ դեմ կեղծ ցուցմունք տված լիներ, հետեւաբար իմ՝ կրակողը չլինելու մասին դատարանում նրա կատարած հայտարարությունը իմ դատապարտման առումով ոչինչ չեր փոխելու, որովհետեւ մեղադրանքի տեսակետից դա նշանակություն չուներ:
Միայն մի հոգի կա, որ կարող է անբարո իսկական կրակողի վրա բարոյական ճնշում բանեցնի և պահանջի, ստանձնել իր պատասխանատվությունը: Չկա երկրորդը: Այդ մի հոգին կոչվում է Ժիրայր Սեֆիլյան: Այդպես է դրվածքը նրանց մոտ:
Իսկ Ժիրայր Սեֆիլյանը փայփայում է Մկրտչյանի վրա կրակողին: Նա , կրակողը, բառացիորեն ամեն օր, առավոտից երեկո ուղեկցում է Ժիրայրին:
Նրանց արածը անբարոյականություն և դավաճանություն է բոլոր՝ պայքարի, արդարության, ընկերության, մարդկայնության տեսակետներից:
Այս ամբողջը իմանալով՝ Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հանդգնել ինձ մեղադրել գործարքի գնալու մեջ: Սա Սերժի վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական աշխատած, Ժիրայրի ու «Սասնա ծռերի» ոխերիմ թշնամի Վիտալի Բալասանյանին՝ իր ընկեր Արա Պապյանի հետ շքանշանով պատված Հայկ Մարտիրոսյանն է: