Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ալիև․ Եթե Շուշին հայկական քաղաք էր, ապա ինչու է այն այսպիսի ողբերգական վիճակում

Փետրվար 02,2022 22:20

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ելույթ ունենալով Երիտասարդության համաժողովում, փորձել է համոզել ադրբեջանցի երիտասարդությանը, թե Շուշին եթե հայկական լիներ, չէր կարող այդքան վատ վիճակում լինել:

«Շուշան հայերի համար օտար քաղաք է եղել: Եթե դա հայկական քաղաք էր, ապա ինչու է այն այսպիսի ողբերգական վիճակում: Ինչո՞ւ չեն բարեկարգել քաղաքը և ցամաքեցրել են բոլոր աղբյուրները»,- ասել է Ալիևը Բաքվում երիտասարդական համաժողովում իր ելույթում:

Նա նաև ասել է, թե Շուշիում նախքան իրենց վերահսկողության տակ անցնելն ապրել է 1500 մարդ, հիմնականում զինվորականներ՝ իրենց ընտանիքների անդամներով: «Եթե դա հայկական քաղաք էր, ապա ինչո՞ւ այնտեղ ոչ մեկ չէր ապրում: Ինչո՞ւ էր այդպիսի ողբերգական վիճակում: Ինչո՞ւ են այն ավերել այս տարիների ընթացքում»,- ասել է նա:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Բոլոր ադրբեջանցիները նույն կերպ են մտածում։ ինչ վայրահաչապետ ունենք էէէէ, ստիպեց որ ալիեվը իր ասածը կրկնի․․․․ հաղթել ենք, կեցցե Էռոտա ջոկատը

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28