Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երրորդ երկրի միջամտությունն անտեղի է. Աբդուլլաևան արձագանքել է Արարատ Միրզոյանին

Փետրվար 02,2022 16:33

Ցանկացած միջազգային կազմակերպության գործունեությունը «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում» կարող է քննարկման առարկա լինել միայն Բաքվի և համապատասխան կազմակերպությունների միջև: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի պատասխանատու Լեյլա Աբդուլլաևան՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե Բաքուն խոչընդոտում է Արցախում միջազգային կազմակերպությունների աշխատանքին:

«Ցանկացած միջազգային կազմակերպության գործունեությունը Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում համապատասխան միջազգային կազմակերպության և մեր երկրի երկկողմ հարցն է: Երրորդ երկրի ներկայացուցչի մեկնաբանությունն այս հարցումը անտեղի է և չհիմնավորված: Ավելի լավ կլիներ, եթե Հայաստանի արտգործնախարարը մեկնաբաներ իր երկրի ստանձնած պարտավորությունների կատարումը և խաղաղություն հաստատեր տարածաշրջանում»,- ասել է Աբդուլլաևան:

Նա հավելել է, որ միջազգային կազմակերպությունների գործունեությունն Ադրբեջանի տարածքում իրականացվում է պետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի հիման վրա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28