Առհասարակ` եվրոպական կոնվենցիան ասում է, որ դատավորին չի կարելի պատժել իր կայացրած որոշումների համար, եթե դրանց անօրինականությունն ու միտումնավորությունն ապացուցված չեն: Բայց սա Հայաստանի մասին չէ:
Մեր դատախազությունը պարզաբանում է տարածում եւ սեւով սպիտակի վրա գրում` «դատավոր Բախշիյանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը դատախազությունը չի բողոքարկել, քանի որ այն արդեն իսկ Ն․ Մ․-ի պաշտպանի կողմից եղել է բողոքարկված»: Տգիտության եւ զավեշտի հասնող պատասխան: Ի՞նչ կապ ունի փաստաբանի բողոքը, այդ երբվանի՞ց է դատախազությունը սպասում, որ կողմերից մեկը բողոք բերի, ինքն էլ ձեռքերը ծալած նստի: Իսկ եթե փաստաբանը վաղը հրաժարվի՞ իր բողոքից: Կամ` եթե փաստաբանը սխալ բողոք է գրել, սխալ հիմքեր նշել, եւ այդ հիմքերով բողոքը մերժվի՞: Անգամ իրավաբանականի առաջին կուրսեցիները նման պատճառաբանություն չէին բերի: Ի վերջո` ենթադրենք, թե դատավորը սխալվել է, ինչ է` նման սխալի համար կալանավորո՞ւմ են: Մա՞րդ է սպանել, ավազակային հարձակո՞ւմ է կատարել, պետական բյուջե՞ն է թալանել:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: