Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Ներսիսյան. «Ծանրորդները որպես կանոն տարեսկզբին շատ բարձր կիլոգրամների չեն մոտենում»

Փետրվար 01,2022 21:07

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր որոշվեցին ծանրամարտի Հայաստանի կանանց չեմպիոնները: Ըստ քաշային կարգերի ոսկե մեդալ նվաճեցին 45 կգ՝ Նատալյա Սարգսյան (երկամարտի 84 կգ), 49 կգ` Գյուլնարա Տիգրանյան (118),  55 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (160), 59 կգ՝ Իզաբելլա Յայլյան (185), 64 կգ՝ Վալենտինա Մովսիսյան (163),  71 կգ՝ Մարիամ Միքայելյան (190), 76 կգ՝ Միլենա Խաչատրյան (177), 81 կգ՝ Տաթեւ Հակոբյան ( 220), 87 կգ՝ Հռիփսիմե Խուրշուդյան (216), +87 կգ՝ Ջեւլիետա Ավանեսյան (202):

Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն Aravot.am-ին ասաց, որ առաջնությանը մասնակցում է 34 մարզուհի, որ Հռիփսիմե Խուրշուդյանի վերադարձը, անշուշտ,  դիտարժանություն է հաղորդում պայքարին: Սակայն պարոն Ներսիսյանը գտնում է, որ Խուրշուդյանը պետք է պատրաստ լինի մայիսի վերջին Եվրոպայի առաջնությունում հաղթելու համար պայքարել: Հակառակ դեպքում, ըստ մարզչի, թերեւս, իմաստ չի ունենա այդքան տիտղոսներից հետո վերադառնալ ու Եվրոպայում ոսկի չնվաճել: «Ինչ վերաբերում է մյուսներին, առաջատարներից չեն մասնակցում Լիանա Գյուրջյանը, որին ինքս եմ ազատել: Նա  մեջքի վնասվածք ունի եւ ապաքինման ավարտական փուլում է: Չեմ ցանկանում վտանգի առջեւ կանգնեցնել, որպեսզի հասցնի լիարժեք ապաքինվել եւ պատրաստ լինի մայիսի սկզբներին կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը: Չի մասնակցում նաեւ գերծանր քաշային Արփինե Դալալյանը, որի վնասվածքը համեմատաբար խորն է եւ արդեն կես տարի կլինի, որ բուժվում է: Մյուսները հանդես են գալիս ւ հույս ունեմ, որ հուսախաբ չեն անի»:

Գլխավոր  մարզիչը նաեւ նշեց, որ Հայաստանի առաջնությունում, որը ավանդաբար անցկացվում է մրցաշրջանի սկզբում, ծանրորդները որպես կանոն շատ բարձր, առավել  եւս ռեկորդային կիլոգրամների չեն գնում, այլ մոտենում են մարզումայինից մի փոքր ավելի բարձր քաշային կարգերի, քանի որ դեռ նոր են սկսում մարզավիճակ հավաքել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28