«Քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը չենք կոնկրետացրել, չենք կարողանա երկիրն ազատագրել։ Մեզ սպասվում է ազգային ազատագրական պայքար երկրի ներսում, եւ սա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը խոսում է Արցախի մասին»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով արցախյան հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Հայաստանի հանրապետական կուսակցության» անդամ Մարգարիտ Եսայանը։
Նրա խոսքով՝ հարցազրույցով փաստեց, որ Նիկոլ Փաշինյանը ոտքից գլուխ խեղաթյուրում է իրականությունը, բանակցային սեղանին եղած փաստաթղթերի բովանդակությունը․ «Ուզում է մարդկանց աչքերին թոզ փչել ու համոզել, թե ինքը վատ բանակցային ժառանգություն է ստացել, ինչի պատճառով եղավ պատերազմ։ Սերժ Սարգսյանի հարցազրույցը նման էր նրան, որ Նիկոլի ականջը ոլորեց եւ ասաց՝ տղա ջան, ամեն ինչ կեղծ ես ներկայացնում եւ քո ձեւերով, քո ականջը պետք է ոլորել եւ ծեփել պատին, որովհետեւ աղավաղում ես եւ խաբում մարդկանց»։
Մարգարիտ Եսայանի բնորոշմամբ՝ հանրության այն հատվածը, որը հավատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստերին, մտածում է նրա պես․ «Իսկ ստվար զանգվածը արդեն բաց աչքերով է նայում իրականությանը»։ Հետաքրքրվեցինք՝ իր վերլուծությամբ, ո՞րն է պատճառը, որ պատերազմից մեկ տարի անց հանրությունը չի ուզում հավատալ երրորդ նախագահին, համադրել փաստերն ու եզրակացություններ անել։ Մանրամասն՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ