«Այս իշխանության պարագայում պետք է սպասենք ամենավատ զարգացումները մեր համար, որովհետեւ Թուրքիան ու Ադրբեջանը կստանան իրենց ուզածը՝ մեր շահերի հաշվին»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարից՝ ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։ «Դրա դիմաց Խաչատուր Սուքիասյանը հնարավորություն կստանա ինքնաթիռներ թռցնել Անթալիա եւ Ստամբուլ, ճանապարհներին կանաչի կծախեն, իսկ Վահան Քերոբյանն էլ դրանով մեր տնտեսությունը կզարգացնի»,-նշեց Արմինե Ադիբեկյանը։
Նրա խոսքով․ «Թուրքիան չի հրաժարվելու իր նախապայմաններից։ Նա դրա համար է այսքան փող ծախսել Ադրբեջանի վրա եւ ՀՀ-ին ծնկի բերել։ Կատարի միջոցով էլ միլիարդներ է լցնում ՀՀ։ Գրանտների մասին է խոսքը, շինարարություն, եւ այլն։ Ո՞վ էր մեզ փող տալու։ Դա ինչ-որ բանի դիմաց է տրվում։ Թուրքիան երբեւէ չի հրաժարվի իր պահանջներից»։
Արմինե Ադիբեկյանը հավելեց․ «Թուրքերն Ապարանում 3-4000 դոլարանոց տներն առնում են 15-20 000-ով, հայերն էլ մեծ հաճույքով տները ծախում են ու գնում ՌԴ՝ գաջ քաշելու։ Իսկ մենք ԱԱԾ չունե՞նք, որ կզբաղվի այս հարցերով եւ կկանխի երեւույթը։ Մենք չունենք ԱԱԾ, որը կզբաղվի պետական անվտանգությամբ։ Առնում են, գրանցվում, քաղաքացիություն ստանում, բա հիսուն տարի հետո ի՞նչ պետք է լինի այս պետության հետ։ Նրանց պետք են այստեղ ծնված եւ քաղաքացիություն ստացած թուրքեր։ ԱԱԾ-ն ինչո՞վ է զբաղված։ «Ֆեյքեր» բռնելով․․․ Երկրի պատերը քանդվում են, մինչդեռ չլսեցի, որ լրտեսի կանխեն։ Կոնկրետ ասում եմ՝ Ապարանի գյուղերում տներն առնում են։ Իրենց հողն է պետք, որ հետագայում քաղաքացի դառնան»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ