Այսօր Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Քլաարի հետ, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել Քլաարի նախաձեռնությամբ:
Զրուցակիցները մանրամասն քննարկել են Ժնևի միջազգային քննարկումների հերթական՝ 56-րդ շրջանին ընդառաջ անվտանգության և կայունության հետ կապված իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ