Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ-ն հաշվարկներ չի արել, թե տնտեսական ինչ ազդեցություն կլինի ենթակառուցվածքների ապաշրջափակումից

Փետրվար 01,2022 18:13

Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ Երասխ-Նախիջեւան-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկումը, հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսական ինչ ազդեցություն կունենա մեր երկրում։ Այսօր հրավիրված ասուլիսում այս հարցին պատասխանելով՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասաց, որ կենտրոնական բանկը նման հաշվարկներ չի արել, քանի որ իշխանությունը ԿԲ-ին նախագծեր չի ներկայացրել։

Մարտին Գալստյանն ասաց, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում տնտեսական ազդեցության վերաբերյալ ԿԲ-ն թվեր չունի․ «Որովհետեւ մեզ մոտ առկա չեն այն փաստաթղթերը, որոնց հիման վրա կարելի է իրականացնել այդ հաշվարկները։ Հաշվարկը հնարավոր է իրականացնել, եթե հասկանում ես նախագծի տրամաբանությունը, ծախսատարությունը եւ այլ կոմպոնենտներ։ Բնականաբար, այդ հարցում, եթե մեր օժանդակության կարիքը լինի, մենք պատրաստ ենք ներգրավվել։ Սակայն այս պահին մենք ներգրավված չենք այդ պրոցեսների մեջ՝ հաշվարկների առումով»։

Մարտին Գալստյանը նաեւ ասաց, որ երբ ՀՀ-ում թուրքական ապրանքների նկատմամբ արգելք դրվեց, ԿԲ-ն որոշակի ուսումնասիրություն է կատարել, եւ պարզել, որ արգելքի ազդեցությունն այնքան էլ մեծ չէր լինելու գնաճի վրա։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28