Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդպես էլ չհասկացանք՝ Փաշինյանն Ադրբեջանի պայմաններն ընդունո՞ւմ է, թե՞ ոչ»․ Արմինե Ադիբեկյան

Փետրվար 01,2022 18:05

«Նիկոլ Փաշինյանի ոչ մի նախաձեռնություն ողջամիտ չեմ համարում։ Խոսում է բաներից, որոնց մասին պատկերացում չունի։ Իրեն թվում է, թե այդ պայմանագիրը պատրաստ է, ստորագրությունը դնելու են եւ բացեն խաղաղության դարաշրջան։ Այդպես չի։ Նրա նախաձեռնած ոչ մի բան ողջամիտ չի»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հայտարարությանը, թե պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն էլ է պատրաստ պայմանագիր կնքի, բայց՝ իր պայմաններով․ «Այդպես էլ չհասկացանք՝ Փաշինյանն այդ պայմաններն ընդունո՞ւմ է, թե ոչ։ Ադրբեջանն ասում է, որ պետք է ճանաչել իր տարածքային ամբողջականությունը եւ Արցախն իր կազմում»։

Ինչ վերաբերում է Փաշինյանի պնդմանը, թե ՀՀ-ն ու Ադրբեջանը դեռեւս 1992թ․-ին են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, Արմինե Ադիբեկյանը նշեց․ «Սերժ Սարգսյանը մանրամասն խոսել է այդ մասին, չկրկնվեմ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28