«Քաղաքապետարանի գործունեության հետ կապված կան որոշակի խնդիրներ, դժվարություններ, բայց ե՛ւ քաղաքապետարանը, ե՛ւ մարզպետարանը, ե՛ւ կառավարությունն ամեն հնարավորինս փորձում է անել, որպեսզի այդ դժվարություններն ու խոչընդոտները հաղթահարվեն: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է քաղաքացիների սպասարկման, աշխատավարձերի ու աղբահանության հետ կապված հարցերին»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Վանաձորում ստեղծված իրավիճակի մասին՝ ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։
Խաչատրյանի խոսքով՝ այս պահին իրենք քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ու այլ աշխատակիցների հետ միասին քննարկում են սուբվենցիոն ծրագրերը:
Իսկ թե ինչպե՞ս է պատկերացնում Վանաձորի ապագան, այն իրավիճակում, որ ունենք փաստացի ընտրված ավագանի, սակայն չկա իշխանություն, մարզի ղեկավարն ասաց, որ ինքը լավատես է եւ վստահ է, որ Վանաձորի ապագան լավ է լինելու. «Վանաձորում ապագա կա: Իսկ ինչ վերաբերվում է ավագանուն, հիմա դատական գործընթաց է սկսված, ես չգիտեմ երբ կավարտվի, հուսով եմ, որ մոտ ապագայում կավարտվի եւ մենք կունենանք քաղաքապետ եւ ավագանի: Եվ քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակազմն ու ենթակառուցվածքներն իրենց բնականոն հունով կիրականացնեն իրենց աշխատանքները»:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ