Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա իմ տատիկի մոր կոմունալ բնակարանն է եղել, որը 7-8 տարի առաջ վաճառվել է». Ալեն Սիմոնյանը դատարան է դիմելու

Փետրվար 01,2022 17:34

Փաստերի ստուգման հարթակը հրապարակել է, որ դուք հայտարարագրման ենթակա գույք եք թաքցրել, նախկինում էլ նման միջադեպ եղել է եւ դուք նախազգուշացում եք ստացել, հիմա հերթական դեպքն է, հերքեք կամ հաստատեք. այսօր ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի պարտականությունները ստանձնած Ալեն Սիմոնյանը լրագրողի այս հարցին ի պատասխան ասաց. «Մենք շատ լուրջ խնդիր ունենք այդ առումով, որ հաճախ երեւի շտապում են իմ հետ կապված հայտարարություն անեն ու լավ չեն ստուգում: Նշված գույքը 2012 կամ 2015 թվականին դա կոմունալ պուճուր բնակարան էր՝ տատիկիս բնակարանն էր եւ վաղուց վաճառվել է: Որեւիցե նշելու բան չի եղել, երբ ես պաշտոնյա եմ եղել եւ հիմա էլ չկա ու ապագայում էլ չի լինելու: Խորհուրդ եմ տալիս նման դեպքերում ավելի ուշադիր լինեն, միշտ տնտղեն, ինչպես անում են, որովհետեւ վստահ եմ, որ որեւէ բան, որ օրենքի հետ անհամապատասխանություն կարող է ունենալ, չի կարող լինել: Իսկ նշված գույքը երեւի 8-10 տարի առաջ վաճառված է եղել: Ոչ մի գույք, ոչ մի նման բան չկա, կարող են նորից ստուգել:

Ես արդեն քննարկել եմ մեր փաստաբանների հետ, կդիմեմ դատարան, հերքում կպահանջեմ, հիմա խորհրդակցում եմ: Այնտեղ ակնհայտ զրպարտություն կա: Նաեւ ինձ ասացին, որ կա բանկային գաղտնիքի հետ կապված օրենսդրական խնդիր: Նորմալ է, որ տնտղում են, ես բարձրաստիճան պաշտոնյա եմ, ուղղակի պետք է մի քիչ գրագետ ձեւով արվի: Ամեն անգամ վերնագիր գրել, հետո հերքելով չի ստացվի: Դա իմ տատիկի մոր կոմունալ բնակարանն է եղել, որը 7-8 տարի առաջ վաճառվել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28