Հանրապետության նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առթիվ:
«Ընտանիքի վերամիավորման այս տոնը խաղաղություն և ներդաշնակություն թող բերի Չինաստանի ժողովրդին։
Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ սերտ համագործակցության կայուն ու հետևողական զարգացումը:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդենք և կխորացնենք մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները»,- մասնավորապես ասված է ուղերձում։
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ