Արդեն մեկ ժամից ավելի է՝ խորհրդարանի 334 սենյակում ՔՊ խմբակցության անդամների դռնփակ հանդիպումն է ընթանում նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանի հետ: Այդ սենյակի մոտ ԶԼՄ ներկայացուցիչները սպասում էին, որ հարցազրույցներ անեին պատգամավորների, նախագահի թեկնածուի հետ: Սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավարը անվտանգության աշխատողների հետ եկավ ու հորդորեց լրագրողներին այդ տարածքը լքել ու սպասել մեծ միջանցքում: Երբ լրագրողները ճշտեցին՝ դա խնդրա՞նք է, թե՞ կա նոր հրաման՝ նա պատասխանեց, որ խնդրանք է, բայց եթե չգնան լրագրողները, վաղը կտեսնեն իր վերաբերմունքը:
Հանդիպմանը մասնակցում է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որն այս պահին ժամանակավոր ստանձնել է հրաժարական տված Արմեն Սարգսյանի պարտականությունների կատարումը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ