Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիների չվերադառնալուց որեւէ նախագահ չի խոսել․ թող Փաշինյանը չփորձի ադրբեջանցիների շահերը պաշտպանել»․ Ադիբեկյան

Փետրվար 01,2022 15:24

«Ադրբեջանցիների վերադարձն ամրագրված է «մադրիդյան սկզբունքներով», եւ դա Նիկոլ Փաշինյանի ոչ գյուտն է, ոչ էլ ձեռքբերումը, ոչ էլ նրա հեղինակած մոտեցումը։ Դա երբեւէ որեւէ մեկի կողմից չի առարկվել եւ կասկածի տակ չի դրվել։ Կրկնեմ Սերժ Սարգսյանի խոսքերը, որ հայերը պետք է վերադառնան իրենց տները»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով հանրաքվեի մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետեւյալ հայտարարությանը, որով նա հակադարձում էր Փաշինյանի պնդումներին․ «Չեք տեսնի որևէ տեղ, որևէ փաստաթղթում ակնարկ անգամ, որ մինչ վերջնական խնդրի կարգավորումը, ադրբեջանցիները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի բուն տարածք: Չկա այդպիսի բան:  Եվ մասնակցեն հանրաքվեին:  Չկա այդպիսի բան: Չկա: Թող ցույց տան մի փաստաթուղթ, որտեղ դրա մասին ակնարկ կա»։

Արմինե Ադիբեկյանը շեշտեց՝ իր նախկին ելույթներից մեկում Սերժ Սարգսյանն ասել է՝ եթե այդ տարածքում հանցագործություն լինի, ո՞ր ոստիկանությունն է ձերբակալելու մեղադրյալին եւ ո՞ր դատարանն է դատելու․ «Մինչեւ նման հարցերը չքննարկվեն եւ մինչեւ կարգավիճակի հարցը չհստակեցվի, ոչ մի վերադարձի մասին խոսք լինել չի կարող։ Համակեցության հիմքում պետք է լինեն նաեւ իրավաբանական եւ իրավական դրույթներ։ Ադրբեջանցիների չվերադառնալու մասին որեւէ նախագահ չի խոսել։ Այնպես, որ թող Փաշինյանը չփորձի ավելի կաթոլիկ լինել եւ ադրբեջանցիների շահերը պաշտպանել։ Թող մեզ պաշտպանի ադրբեջանցիներից»։

Խնդրեցինք պարզաբանել Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետեւյալ պնդումը․ «Օրը ցերեկով բոլորի աչքի առաջ թույլ են տվել, որ շատ տարիներ առաջ Ալիեւը Սահմանադրություն փոխիսահմանադրական արգելք դնելով որևէ ռեգիոնում տեղական հանրաքվեի վրա ու պարտադիր դարձնելով իր սահմանների փոփոխությունը բացառապես համապետական հանրաքվեի եղանակով, եկել բացառիկ հայտարարում ու մանիպուլացնում է, թե համաձայնել էինք 5 շրջան տալ, Քարվաճառ ու Բերձորն էլ պահում մինչեւ Ալիեւը Արցախում հանրաքվե անիՈւ ոչինչ, որ մեր նման մարդիկ կան, որ գիտեն, որ Ալիեւն արդեն այնպես էր արել, որ Սահմանադրությունն իրեն արգելի, որ Արցախում հանրաքվե չլինի ու Արցախն էլ Ադրբեջանի կազմից դուրս լինի, կարեւորն ինքը այն ժամանակ էլ, այժմ էլ շուտ շուտ կրկնում է, որ «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»։

Արմինե Ադիբեկյանը նշեց․ «Հայկական կողմը պնդել է, որ հանրաքվեն պետք է լինի սովետական օրենքով, որովհետեւ անջատումը եղել սովետի ժամանակ։ Ըստ սովետական օրենքի՝ միությունից անջատման հանրաքվեն պետք է լինի սեփական՝ տվյալ ինքնավար մարզում։ Այդ դեպքում հանրաքվեն պետք է լինի Արցախում։ Մադրիդյան սկզբունքներում խոսքը հանրաքվեի մասին է, բայց ինչպես Սերժ Սարգսյանն ասաց՝ մանրամասները, մասնակիցների հարցը թողնվել են հետագային, որովհետեւ մինչեւ հանրաքվեն շատ ու շատ հարցեր պետք է քննարկվեն։ Այսինքն, հանրաքվեն վերջին կետն էր գործընթացի եւ մինչեւ այն տեղի չունենար՝ Քարվաճառը եւ Բերձորը մնում էին հայկական կողմի հսկողության տակ։ Դա այն երաշխիքն էր, որ Ադրբեջանը վերջին պահին չի փոշմանի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28