Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Սերժ Սարգսյանը տեսնում է Ալիևի բառամթերքով խոսելու կործանարար հետևանքները, ինչո՞ւ է նույնն անում․ Տաթեւիկ Հայրապետյան

Փետրվար 01,2022 15:41

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում նշում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին շրջանում ասված թեզերը իրեն հիշեցնում են բանակցային գործընթացի ժամանակ Ալիևի կողմից հնչեցված «փաստարկները»: Հիրավի, Նիկոլ Փաշինյանի վերջին արտահայտությունները բնավ չեն պաշտպանում մեր պետության շահը և վնասում են Արցախի բանակցային գործընթացին:

Բայց դա մատնանշող Սերժ Սարգսյանը իր հարցազրույցը ավարտում է՝ նշելով, որ «մենք ջախջախված ենք, մենք կապիտուլացված ենք, բայց կան հնարավորություններ…»: Ի գիտություն ասեմ, որ հենց նույն Ալիևն է շարունակ պնդում, որ «ջախջախել է մեզ, մեր բանակը, հարկադրել կապիտուլյացիա ստորագրել»: Սրանք իսկ և իսկ Ալիևի բառերն են, հիմա հարց՝ եթե Սերժ Սարգսյանը տեսնում է Ալիևի բառամթերքով խոսելու կործանարար հետևանքները, ինչո՞ւ է նույնն անում:

Ինչո՞ւ է մեր նախկին և ներկա ղեկավարության մոտ ՀՀ պետական շահը շարունակ ստորադասվում իրար մեղադրելու և սեփական քաղաքականությունն արդարացնելու անհագ ձգտմանը:

Ուղղակի հրաժարվեք Ալիևի բառամթերքից և սպասարկեք ՀՀ–ի և Արցախի անվտանգային շահը, փորձեք ստորադասել փոխադարձ ատելությունը և մի վնասեք Հայաստանի Հանրապետության ապագային:

Մենք ոչ կապիտուլացված ենք, ոչ էլ ջախջախված, մենք ռազմական անհաջողություն ենք կրել, իսկ այժմ պետք է ելքեր և լուծումներ փնտրենք մեր պետությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28