Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը
«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենն ու աշխատակիցները խարդախությամբ հափշտակել են 100-ից ավելի քաղաքացիների շուրջ 130 միլիոն ՀՀ դրամ գումարը, իսկ այսօր պետության հովանավորությամբ վայելում են իրենց ազատությունը։
Իսկ իշխանահաճո որոշումներ կայացնելուց հրաժարվող դատավորը կալանավորվում է իշխանության պատվերով։
Այս ամենը հասկանո՞ւմ եք գոնե, «Դավինչի»-ի խարդախությունից տուժած «հպարտ քաղաքացիներ», հասկանո՞ւմ եք, որ պետական համակարգը աշխատում է մեկ անձի կաշվի համար, իսկ դուք ոչ թե հպարտ եք, այլ առավել նվաստացված, քան երբևէ։
Կարդացեք նաև
Թե՞ դեռ հավատում եք, որ դուք հպարտ եք, իսկ օրվա իշխանությունն էլ՝ մարդակենտրոն կամ ժողովրդավար…