Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի պնդման համար հնարավորություններ կան, բայց ոչ Փաշինյանի օրոք»․ Արմինե Ադիբեկյան

Փետրվար 01,2022 14:09

«Ելքեր կան, բայց ոչ Փաշինյանի շնորհիվ։ Կան հնարավորություններ, որովհետեւ դիվանագիտությունում անհնարին ոչինչ չկա, բայց Փաշինյանն այն անձը չէ, որը կկարողանա դա իրագործել»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պնդմանը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։ Նրա խոսքով՝ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» թեզը մեր այն կարմիր գիծն է եղել, որով ընթացել է ողջ բանակցային գործընթացը։

«Այսինքն, հայերն իրենց հայրենիքում պետք է լինեն Ադրբեջանից զերծ եւ անվտանգ։ Դրանով է պայմանավորված, որ Մինսկի խումբը եւ հայկական կողմի ողջամիտ հատվածն արցախյան հակամարտության թեման փակված չեն համարում։ Արցախում մինչեւ հիմա գործում են պետական ինստիտուտներ, կատարում են իրենց պարտականությունները քաղաքացիների հանդեպ։ Սա փաստում է, որ Արցախի անկախության հարցը ֆանտաստիկ չէ այնքան, որքան կարող է թվալ։ Դա կարող է լինել, եթե հայկական կողմը ծանր եւ տքնաջան գործողություններ անի, իսկ Փաշինյանը դա չի անելու։ Հայաստանի իրավասության տիրույթից այս հարցն արդեն դուրս է բերվել, եւ, իմ ընկալմամբ, հարցով զբաղվելու է ՌԴ-ն»,-համոզմունք հայտնեց Արմինե Ադիբեկյանը։

Նրա խոսքով՝ հայաստանյան օրակարգում Արցախի հետ կապված լուրջ գործողություններ չեն արվում՝ պաշտոնյաները չեն գնում Արցախ, չեն մասնակցում տոներին, Արցախի հետ կապված անգամ տնտեսական գործունեությանը չեն մասնակցում․ «ՀՀ-ն իրեն դուրս է բերել գործընթացից ու ասել՝ թուղթ բերեք կստորագրեմ, դուք՝ ձեր Ղարաբաղը․․․։ Սա է Փաշինյանի մոտեցումը։ Քանի սրանք իշխանության են, ՀՀ-ն դեր չի ունենալու Արցախի հարցում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28