Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔՊ-ականները չեն համակերպվում․ բողոքի ցույցեր՝ Ամասիա խոշորացված համայնքում

Փետրվար 01,2022 14:00

Խոշորացված Ամասիա համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուներն ու նրանց համակիրները շարունակում են բողոքի ցույցերը։

Նրանք երեկ բողոքի ցույց են անցկացրել Արփի համայնքի նախկին վարչական կենտրոնում՝ Բերդաշենում՝ հայտարարելով, որ հրաժարվում են Արփիի համայնքապետարանի փաստաթղթերը հանձնել Ամասիա խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Ջեմմա Հարությունյանին։

Ինչպես հայտնի է, ՔՊ-ն հրաժարվել էր իրեն հասանելիք 6 մանդատներից, և Ամասիա խոշորացված համայնքի տեղական իշխանությունը ձևավորել էր ՀՀԿ-ի և «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքի միջոցով, համայնքապետ ընտրվել էր «Արփի Ամասիա» դաշինքի թեկնածու Ջեմմա Հարությունյանը։

ՔՊ-ի թեկնածու Մերգել Ղարիբյանը, որը նախքան Ամասիայի խոշորացումը, Արփի համայնքի ղեկավարն էր, մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք չեն ընդունում ընտրությունների արդյունքները, այդ պատճառով դիմել են վարչական դատարան, դատարանը չի բավարարել իրենց հայցը, պատրաստվում են Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնել։

 

Նա նաև նշեց, որ երեկ բողոքի ցույց են անցկացրել Բերդաշենում, քանի որ իրենց ձայն տված բնակիչները համաձայն չեն փաստաթղթերը հանձնել, նրանք գտնում են, որ 9 մանդատով չէր կարող իշխանություն ձևավորվել, իսկ ՔՊ-ն ամենաշատ ձայներն էր ստացել ընտրություններում։

Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմել է ոստիկանություն, որպեսզի ապահովեն Արփի համայնքապետարանի փաստաթղթերի հանձնում-ընդունումը։

Հիշեցնենք, որ Ամասիա խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էին երեք քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, որը ստացավ երեք մանդատ, «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը, որը ստացավ վեց մանդատ և որի թեկնածուն՝ Ջեմմա Հարությունյանն ընտրվեց համայնքապետ։

ՔՊ-ն, որը 16 ձայնով առավել էր «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքից, ևս վեց մանդատ էր ստանալու, սակայն հրաժարվեց մանդատներից։ ՔՊ-ականները պնդում էին, որ իրենք պիտի ստանձնեին համայնքապետի պաշտոնը, այդ պատճառով էլ ինքնաբացարկ ներկայացրեցին, հրաժարվեցին մանդատներից՝ հուսալով, որ նոր ընտրություններ կանցկացվեն Ամասիայում։

Սակայն թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովը մերժեց նրանց պահանջը, վարչական դատարանը ևս մերժել է, այժմ դիմել են Վերաքննիչ դատարան։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28