Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարևորվել է համեմատաբար խոշոր մի քանի համայնքներում թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնների ստեղծումը

Փետրվար 01,2022 15:53

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ՝ թափառող կենդանիների խնդրի լուծման այլընտրանքային և առավել իրատեսական տարբերակ ձևավորելու վերաբերյալ։

Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի գլխավորած քննարկմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ։

✅ Պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները քննարկել են մասնավորապես թափառող կենդանիների տեղաբաշխումը բնակավայրերում և ոհմակների ձևավորման պատճառներն ու փորձել են բնակավայրերի հարակից տարածքներում և բնական էկոհամակարգերում թափառող կենդանիների թվաքանակի կարգավորման խնդիրների լուծման նպատակով տեղական ու օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ֆինանսական միջոցներ հայթայթելու եղանակներ գտնել։

✅ Նախարարի տեղակալը Շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել ներգրավվել խնդրի կարգավորման գործընթացներում՝ անհրաժեշտության դեպքում օժանդակելով մասնագիտական գիտելիքներով և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգմամբ։

✅ Խնդրո առարկա դաշտում գործունեություն ծավալող կազմակերպությունների, առկա պատկերի, համայնքների կողմից խնդրի կարգավորման հատվածային լուծումների տարբերակով կարևորվել է համեմատաբար խոշոր մի քանի համայնքներում թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնների ստեղծման և վերջիններիս մեթոդական աջակցությունը՝ Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի միջոցով իրականացնելու հարցը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28