Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Շուշիի հռչակագիրը

Փետրվար 01,2022 13:51

Ադրբեջանի խորհրդարանը երեքշաբթի տեղի ունեցած լիագումար նիստում վավերացրել է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը:

Շուշիի հռչակագիրն ընդունվել էր 2021թ. հունիսի 15-ին, այն ստորագրել էին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը:

Հռչակագրի համաձայն՝ երկու երկրները պայմանավորվել էին միմյանց փոխադարձաբար ռազմական օգնություն տրամադրել երկրներից մեկի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28