Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի տարածման հետևանքով Արցախում համաճարակային վիճակը հաշվի առնելով՝ առաջարկվել է բարելավել օրենսդրական դաշտը

Փետրվար 01,2022 13:23

Փետրվարի 1-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Քննարկվել է ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական նախաձեռնության հեղինակը Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աթայանն է:

Կորոնավիրուսի տարածման հետևանքով Արցախի Հանրապետությունում համաճարակային վիճակը հաշվի առնելով՝ օրինագծի հեղինակն անհրաժեշտ է համարում բարելավել օրենսդրական դաշտը: Կարգավորումը նպատակ ունի բարձրացնել աշխատունակ քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը, ինչպես նաև աջակցել հակահամաճարակային միջոցառումներին:

Առաջարկվում է կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ պատվաստման կողմնակի ազդեցության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկել միջին ամսական աշխատավարձի (եկամտի)՝ 100 տոկոսից:

Նախագիծն արժանացել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը: Հանձնաժողովային փուլից հետո ««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ներկայացվելու է հերթական նիստի քննարկմանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28