Հայաստանի ամենատիտղոսակիր մարզուհիներից մեկը՝ Հռիփսիմե Խուրշուդյանը, վեց տարվա պարտադրված դադարից հետո այսօր առաջին անգամ մտնում է պաշտոնական մրցահարթակ: Նա մասնակցում է ծանրամարտի Հայաստանի առաջնությանը եւ հանդես է գալու 87 կգ քաշային կարգում:
Որակազրկումից հետո բազում անգամներ Aravot.am-ի հետ զրուցելիս Հռիփսիմեն մեծ ափսոսանք էր արտահայտում կատարվածի համար, սակայն ոչ մի կերպ չէր համակերպվում այն իրողության հետ, որ այդքան տարիներ հայկական սպորտին, մասնավորապես, ծանրամարտին նվիրելուց հետո ինքը ստիպված է հեռանալ հենց այնպես:
Կարդացեք նաև
«Վերադառնալու եմ մեծ սպորտ ու ապացուցեմ, որ ես այն մարզիկը չեմ, ում հետ կարելի է վարվել ինչպես ուզենան, որ ինձ կոտրել հնարավոր չէ: Ավելին, մտադիր եմ նոր բարձունքներ նվաճել, որպեսզի բոլորը հասկանան եւ ընդունեն, որ իմ հետ անարդար են վարվել այդքան երկար ժամանակով որակազրկելով»,-ասում էր նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ